Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

19/07/2019

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի... Կարդալ ավելին

11/07/2019

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ու կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել... Կարդալ ավելին

08/07/2019

ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը գտնվում է Ծաղկաձորում... Կարդալ ավելին

Թուղթը աղբ չէ

22/01/2019 Նորություններ

 Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը հունվարից պաշտոնապես միացել է «Էկո աղբ» ծրագրին: Կազմակերպության գրասենյակում տեղադրվել են հատուկ աղբամաններ՝ թղթի, ապակու և պլաստիկի համար, աշխատակիցները սիրով միացել են նախաձեռնությանը: Գրասենյակային աշխատանքի  պայմաններում կարևոր է հատկապես կուտակվող  թղթի թափոնի վերամշակումը, այսպիսով՝ խնայողությունը,  իսկ  պլաստիկի պարագայում  շրջակա  միջավայրն է պաշտպանվում տասնամյակներով չքայքայվող նյութերից: ՊՈԱԿ-ում տեսակավորված աղբը պարբերաբար ուղարկվում է վերամշակման:

Փոքրիկ քայլերով` մեծ փոփոխության. շուրջ մեկ  տարի առաջ հայտարարել էին «Էկո աղբ» նախաձեռնության անդամները և հանրությանը կոչ արել միանալ իրենց՝ աղբի տեսակավորման ու վերամշակման  գործում: Անհատներից բացի, նախաձեռնությանը միացել են նաև պետական հաստատություններ ու մասնավոր ընկերություններ:  Անցած ամիսներին նախաձեռնությանը հաջողվել է աղբամանից «Թուղթը աղբ չէ»  կարգախոսով փրկել մոտավորապես 30 000 կգ թուղթ:

Ի դեպ, փետրվարի 23-ին, ժամը 09:00-ից սկսած, թափոնների տեսակավորման ու հանձման #մեկ_տարեկան ակցիա կիրականացվի: Մեքենաներ կլինեն քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, կհավաքվի թուղթ, պլաստիկ, պոլէթիլենային տոպրակ, ապակի և անգամ մարտկոցներ: Նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում ակտիվ ծանուցումներ է կատարում: