Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Համալիրի նոր ղեկավարը կընտրվի մրցույթով

13/12/2018 Նորություններ

Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրում  հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ: Առիթը   ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության համար հայտարարվելիք մրցույթն է, որի մասին էլ խոսել են  հանդիպման  մասնակիցները: Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ մրցույթը կայանա հունվարի վերջին, այն կլինի բաց ու հրապարակային, բոլոր ցանկացողները կարող են դիմել: Հավակնորդներից ակնկալվում են կառավարչական որակյալ հմտություններ, ոլորտի առանձնահատկությունների տիրապետում, Համալիրի պահպանության ու գործունեության զարգացման իրատեսական ծրագիր ու նվիրված,  բարեխիղճ  աշխատանք: Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Համալիրի տնօրենի ընտրության համար կկազմվի մրցութային հանձնաժողով, իսկ աշխատակիցներից մի քանիսը կարող են դիտորդի կարգավիճակով ներկա գտնվել։

Աշխատակիցները կոմիտեի նախագահից հետաքրքրվել են, թե Համալիրի կարգավիճակի հետ կապված ի՞նչ մտադրություններ ունի կառավարությունը, ի՞նչ է սպասվում  իրենց: Անդրադարձ է եղել նաև նախկին  տնօրենի հետ կապված հանրային քննարկումներին, տարատեսակ մեկնաբանություններին: Նարեկ Բաբայանը պատասխանել է հնչած հարցադրումներին, խոսել չարաշահումների ռիսկերի մասին և վստահեցրել, որ Համալիրի կառավարման  համար շատ ավելի արդյունավետ ապագա են  պատկերացնում և ամեն  ինչ կանեն, որ ղեկավարի անաչառ ու թափանցիկ ընտրությամբ հենց դա ապահովվի: